«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում լիկվիդացվել են մի շարք աղբավայրեր

Հայաստանի Հանրապետության 791 համայնքից  ավելի քան 480-ն ունեն աղբահանության ծախսային հոդվածներ, որն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 4 մլրդ դրամ:

Այս մասին մայիսի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ, հանձնաժողովի քարտուղար Արտաշես Բախշյանը:   Նրա խոսքով՝ բոլոր մարզային հանձնաժողովները ստեղծված են, որոնք իրենց ժամանակացույցով աշխատանքներն իրականացրել են  և արդյունքները ներկայացրել են միջգերատեսչական հանրապետական հանձնաժողով: 

«Բոլոր մարզային հանձնաժողովները տիրապետում են  Google Earth-ի  միջավայրում մեր կազմած աղբանոցների քարտեզներին և աշխատանքներ են կազմակերպում համաձայն այդ քարտեզների։ Ընթացիկ շաբաթվանից սկսած արդեն սկսել են  զեկուցումները, թե որտեղ քանի աղբանոց է փակված, մաքրված կամ տեղափոխված: Զուգահեռ  իրականացնում են հատկորոշման խնդիրները աղբավայրերում, որտեղ  պետք է տեղափոխեն մարզում առաջացած աղբը: Ներկայումս 320 աղբանոցի լիկվիդացիայի համար արդեն մեզ զեկուցված է»,- շեշտեց Արտաշես Բախշյանը: 

Արարատի մարզպետի տեղակալ, Արարատի «Մաքուր Հայաստան» ծրագրի մարզային հանձնաժողովի ղեկավար Հայրապետ Բաբայանի խոսքով՝ 262 արձանագրված աղբանոցից այնտեղ արդեն լիկվիդացվել է  162-ը: ՀՀ Արմավիրի մարզում 171 արձանագրված աղբավայրերից արդեն իսկ փակվել է 20-ը, Կոտայքի մարզում` 184-ից 36-ը, Շիրակի մարզում 337-ից 31-ը: 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե  Տերտերյանը նշեց, որ մայիսի 27-ին նախատեսված համապետական միջոցառման առումով կան որոշակի կազմակերպչական խնդիրներ, որոնք պետք է մոբիլիզացվեն առաջիկա օրերի համար:

«Մարզպետարանների հետ ակտիվ աշխատում ենք այս ծրագրի շրջանակում: Խնդիրներ արդեն իսկ նկատում ենք մարզպետարանի հետ աշխատանքում։ Խոսքը վերաբերում է հատկապես հանրապետական գործադիր մարմինների, բիզնես ստրուկտուրաների և մարզպետարանների համաչափ շփումներին»,- նշեց Տերտերյանը: 

Նա նշեց, որ հիմա ունեն ակտիվ աշխատող շփման հարթակ, ինչը հետագայում նաև հնարավորություն  կտա հետադարձ հսկողության, բնակչության հետ ակտիվ շփման  կապի շրջանակում այդ գործընթացը պահել պատշաճ մակարդակի վրա:

«Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի առաջին փուլը հատկանշվում է ծրագրի իրականացումն ապահովողմիջոցառումների կատարմամբ։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով մեկնարկած և ՀՀտարածքային կառավարման և զարգացման նախարարության ընդհանուր համակարգմամբ իրականացվող «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրով արդեն իսկ նշմարելի են կատարված աշատանքները։ 

Մայիսի 27-ին կայանալու է համապետական շաբաթօրյակ։ 

loading...
Պորտուգալիան պայքարում է անտառային հրդեհների դեմ Facebook-ի զուտ շահույթն ավելացել է 71 տոկոսով Լողորդ Բարսեղյանը 6-րդն է օլիմպիական փառատոնում Զիդան. «Ռեալը» վատ չխաղաց Կապանում փլուզվել է տան պատը Պատանի ազատ ոճային ըմբիշները ևս երկու բրոնզե մեդալ են նվաճել Անտոնիո Կոնտե. Եթե ստիպված լինեի գնել մեկ հարձակվողի, ձեռք կբերեի Հարի Քեյնին Թուրքիայի վարչապետը հանդիպելու է երկրում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել ընկերական խաղում Ավստրալիայի ԱԳ նախարարը Չինաստանին կոչ է անում Հյուսիսային Կորեային զսպելու համար ավելի մեծ ջանքեր ներդնել ԵԱ. Հայ ըմբիշները նվաճել են եւս 2 մեդալ Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Թուրքիային Ջավախքի Գանձա գյուղի բնակչին հայտնաբերել են ծառից կախված Ղազախստանում օդանավ է կործանվել Մոուրինյո. Մեսի ու Նեյմար ունեցող մակարդակի թիմերի դեմ քիչ բան կարող ես անել Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել ԱՄՆ-ում մեկ շարժիչով աշխատող ինքնաթիռ է կործանվել. չորս մարդ զոհվել է Խոշոր ու ողբերգական վթար Կապանի օդանավակայանի մոտ. BMW-ն գլխիվայր շրջվել է. կա 2 զոհ (ֆոտո) Թուրքիայում հանգստացող ՌԴ քաղաքացի է մահացել Միլանը ֆինանսական խնդիրների պատճառով դեռ չի վճարել Բոնուչիի և Բիլյայի տրանսֆերների համար
Օրվա բաղադրատոմս. Ներբերշիկով ու տավարի մսով տաք ուտեստ (ֆոտո, վիդեո) «Ես էրոտիկ ամսագրեր էի գողանում ու վաճառում դպրոցում»․Ռոբերտ Պատինսոնը պատմել է մանկության ու առաջիկա ամուսնության մասին... Դիմահարդարման տարածված սխալներ, որոնք վախեցնում են տղամարդկանց. Tert.am Life Լողափում անհրաժեշտ նորաձև իրեր. խորհուրդ է տալիս Արփինե Կոշտոյանը. Tert.am Life Առաջին հայացքից պարզ թվացող այս խնդրի վրա մարդիկ ժամերով «գլուխ են կոտրում», բայց չեն գտնում ճիշտ պատասխանը 5 ռոմանտիկ նշան, որոնք վկայում են այն մասին, որ գտել եք ձեր երկրորդ կեսին. Tert.am Life Քիմ Քարդաշյանն իր երրորդ երեխայի մասին լուրերից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել Հայ օլիգարխի որդին եւ հարսը՝ Լեոնարդո դի Կապրիոյի բարեգործական ընթրիքին (ֆոտո/վիդեո) Երկվորյակներին չի հաջողվի ճիշտ որոշում կայացնել. հուլիսի 27-ի աստղագուշակ Կոճապղպեղով թեյ. բուժիչ է և օգտակար
15
Փակել X
website by Sargssyan