Ինչպես էին մեր նախնիները տեսնում աշխարհը. հնագույն քարտեզներ

Blognews.am-ը գրում է.

Մեր նախնիների համար աշխարհը կազմված էր միայն հողից, որի վրա ապրում էին: Սակայն անգամ ամենահին քաղաքակրթությունների ներկայացուցչները ցանկանում էին հստակեցնել «աշխարհի չափսերը» և փորձում էին քարտեզներ կազմել:

Համարվում է, որ այդպիսի առաջին քարտեզը ստեղծվել է Բաբելոնում ավելի քան 2500 տարի առաջ: Բաբելոնի կայսրությունից դուրս տարածքն այն ներկայացնում է որպես վտանգավոր և թունավոր կղզիների խումբ, որտեղ մարդիկ չեն կարող գոյատևել:

1. Մ.թ.ա. 6-րդ դար, աշխարհի ամենահին, բաբելոնյան քարտեզը: Աշխարհի կենտրոնում Բաբելոնի կայսրությունն է: Դրա շուրջը «դառը գետն է»: Յոթ կետերը այն կղզիներն են, որտեղ հասնել հնարավոր չէ:

 

2. Մ.թ.ա. 5-6-րդ դարեր, Հեկատեոս Միլեթացու քարտեզը: Վերջինս աշխարհը բաժանել է երեք մասերի՝ Եվրոպա, Ասիա և Լիվիա, որոնք տեղակայված էին Միջերկրական ծովի ափին: Աշխարհը կլոր սկավառակ է՝ շրջափակված օվկիանոսով:

 

3. Մ.թ.ա. 2-րդ դար, Պոսիդոնիայի աշխարհի քարտեզ: Սա հին հունական քարտեզ է, որն ընդգրկում է Մակեդոնացու գրաված տարածքները ևս:

 

4. 43 թ., Պոմպոնիուս Մելայի աշխարհի քարտեզը

 

5. 150 թ., Կլավդիոս Պտղոմեոսի քարտեզը: Նա առաջինն էր, ով քարտեզի վրա ավելացրեց երկարության և լայնության գծերը:

 

6. Պևինգերյան քարտեզ՝ 4-րդ դարի հռոմեական քարտեզ, որի վրա պատկերված են Հռոմեական կայսրության ճանապարհները: Ամբողջական քարտեզը շատերկար է, այն ցույց է տալիս Իբերիայից մինչև Հնդկաստան ձգվող տարածքները: Աշխարհի կենտրոնում, իհարկե, Հռոմն է:

 

7. 6-րդ դար, Կոսմա Ինդիկոպլովի քարտեզ: Աշխարհը պատկերված է որպես տափակ ուղղանկյուն:

 

8. Բազմագույն երեքնուկի տերևների տեսք ունեցող քրիստոնեական քարտեզ, որը կազմել է Հենրիխ Բանտինգը (Գերմանիա, 1581): Նա այս քարտեզով ցույց է  տալիս, որ Երուսաղեմն աշխարհի կենտրոնն է:

 

9. 11-րդ դար, Մահմուդ ալ-Կաշգարիի քարտեզը: Աշխարհը կենտրոնացած է հին քաղաք Բալասագունի շուրջ, որն այսօր գտնվում է Ղրղզստանի տարածքում: Այստեղ ընդգրկվածեն երկրներ, որոնք, ըստ կանխատեսումների, կհասնեն մինչև աշխարհի վերջ:

 

10. 14-րդ դարի վերջ, չինական «Da Ming Hunyi Tu» քարտեզ: Այն ստեղծվել է Մին դինաստիայի ժամանակ: Չինաստանն, իհարկե, գերակշռում է, իսկ Եվրոպան փոքրիկ տարածք է ընդգրկում արևմուտքում:

loading...
Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է Ադրբեջանը վեց ամսում Արցախի ուղղությամբ հրադադարը խախտել է շուրջ 9000 անգամ Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցեր «Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարի առաջատարներն են Ուկրաինայի, Իսրայելի ու Եգիպտոսի ներկայացուցիչները Երևանում և 4 մարզում հուլիսի 24-ին հոսանքազրկումներ կլինեն Վարդավառին նվիրված տոնական միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 22-ին Ով է հոգեբանին սպանողը. ոստիկանության տեսանյութը Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի գեղեցիկ ֆոտոշարքը. Սա տեսնել է պետք Նոր մանրամասներ Երեւանում կրակոցներից. կասկածյալը հայտնի քրեական հեղինակություն եզդի Ճակոյի եղբոր տղան է Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք. ՀՀ վարչապետ Դավիթ Հարությունյանն ու իր չեխ գործընկերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Խոշոր վթար Սյունիքում. «Ֆորդ Տրանզիտը» բախվել բարդիներին եւ շրջվել. 18-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո) Նավթի գները նվազել են Տավուշում 75-ամյա կինն աղջկան ասել է, որ գնում է հանգստանալու, ավելի ուշ կախված են հայտնաբերել 4․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Իտալիայում Կապանում 8-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել. նա տեղում մահացել է Ողբերգական վթար Արծվի արձանի մոտ. «Օպել»-ը բախվել է գովազդային սյանը. կա զոհ (ֆոտո) Աբրամովիչը հավանություն է տվել Մատիչի տրանսֆերին «Մանչեսթեր Յունայթեդ» Խոշոր հրդեհ Երեւանի նախկին ժամացույցի գործարանում. դեպքի վայր էր ժամանել 6 մարտական հաշվարկ (ֆոտո) ՃՈ նախկին սպան Երեւան-Իջեւան ճանապարհին BMW-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային (ֆոտո)
15
Փակել X
website by Sargssyan