Դասավանդվող առարկաների հավատարմագրումը հստակեցնելու է բուհական համակարգը

Հայաստանում համալսարաններում դասավանդվող առարկաները առանձին հավատարմագրման են ենթարկվելու։ Այս մասին մայիսի 19-ին տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ԲՈՒՀ-երի համար այդ նպատակով ժամկետներ են սահմանվելու։
 
«Տարիներ առաջ բոլոր պետական բուհերն անցան ինստիտուցիոնալ հավատարմագրում, սակայն աշխարհում չկա բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրում` առանց առարկաների ինստիտուցիոնալ հավատարմագրման։ Հիմա պետք է ժամկետ սահմանենք, որի շրջանակներում համալսարաններն իրենց առարկաները առանձին հավատարմագրման ներկայացնեն: Այս ամենը բարդ և մի քիչ թանկ գործընթաց է, բայց այն մեզ կօգնի հասկանալ` տվյալ բուհն իր առաքելության շրջանակո՞ւմ է ընտրում իր մասնագիտությունները, թե՞ ոչ»,- նշեց Մկրտչյանը։
 
Նախարարի խոսքով, եթե մանկավարժական բուհն ունի ,Կադաստրային գործե բաժին, այն չի կարող գոյություն ունենալ այդ բուհում, քանի որ բուհի առաքելությունից դուրս է: Այսինքն` առարկաների հավատարմագրումը կհստակեցնի բուհական համակարգը:
Բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունումից հետո, որը հավանաբար աշնանն արդեն ԱԺ-ի քննարկմանը կդրվի, կսկսվեն հստակեցվել համալսարանների առաքելությունները։ Բոլոր բուհերը համատարած համալսարան չեն կոչվի:
 
«Համալսարան կկոչվի այն հաստատությունը, որը կիրականացնի կրթական ծրագրեր` առնվազն 4 կրթական ոլորտում, իսկ մնացածները կկոչվեն ինստիտուտներ և ակադեմիաներ: Սա կրթության որակի վրա շատ լրջորեն կազդի, քանի որ այսօր մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ծնողը վճարում է իր երեխայի կրթության համար, բայց այդ վճարին համապատասխան որակ չի ստանում», - ասաց Մկրտչյանը:
 
Մայիսի 11-ին` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր մեկ շաբաթվա ընթացքում հանձնարարել էր լրամշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել ,Բուհական կրթության մասինե օրենքի նախագիծը:

 

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan