Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատարը Հասան Ռոուհանին է
ՄիջազգայինԻրանի գործող նախագահ Հասան Ռոուհանին մայիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում առաջատարի դիրքերում է: 25,9 միլիոն քվեների հաշվարկի արդյունքում նա ստացել է 14,6 մլն ձայն: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ներքին գործերի նախարարությանն առընթեր ընտրությունների անցկացման շտաբի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Ռոուհանիին հաջորդում է այաթոլլա Իբրահիմ Ռաիսին 10,1 մլն ձայնով: Պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը, նախնական տվյալներով, ստացել է 297,2 հազար ձայն, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմ-Թաբան՝ 139,3 հազար:
Իրանում նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացվում են նաև քաղաքային խորհուրդների ընտրություններ:
Քվեարկելու իրավունք ունի շուրջ 56 մլն մարդ: