Տեխասի կողմի Ցեղասպանության ճանաչումը պատասխան էր Վաշինգտոնում թուրքերի լկտի պահվածքին. Շարմազանով
ՔաղաքականՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ամբիոնից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:
«Տեխասն ԱՄՆ-ի 46-րդ նահանգն է, որ ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ես կարծում եմ, որ մենք պետք է ողջունենք այս քայլը և շնորհակալություն հայտնենք մեր ամերիկացի գործընկերներին այս քայլի համար»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ Տեխասի Ներկայացուցիչների պալատի այդ քայլը շատ հստակ պատասխան էր Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և օրերս Վաշինգտոնում թուրքերի լկտի պահվածքին: