ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը
ՔաղաքականՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը մայիսի 19-ին ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Առաքելության հիմնական նպատակն էր օժանդակել հայկական կողմին ուսումնասիրել երկրի համակարգված վերլուծության շրջանակներում լոգիստիկ կատարողականի ինդեքսի բարձրացման հնարավորությունները՝ առևտրի դյուրացման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ինստիտուցիոնալ, կանոնակարգող և ենթակառուցվածքային ուղղություններին: