ԱՄՆ և Սաուդյան Արաբիան 110 միլիարդ դոլարի ռազմական պայմանագրեր են ստորագրել
ՄիջազգայինԱՄՆ և Սաուդյան Արաբիան 110 միլիարդ դոլարի պաշտպանական և ռազմական բնույթի պայմանագրեր են ստորագրել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, պայմանագրերը ստորագրվել են ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թարմփի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում: Պայմանագրերի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Թրամփը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Սպիտակ Տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պայմանագրերը հիմնականում առնչվում են պաշտպանական ոլորտին և նպաստելու են տարածաշրջանում կայունության հաստատմանը:
Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում: