ԱՄՆ և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն Իրանին հակազդելու հարցում. Թիլերսոն
International newsԱՄՆ և Սաուդյան Արաբիան սերտորեն կոորդինացնելու են դիրքորոշումները Իրանի դեմ հակազդեցության ոլորտում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ Էր-Ռիյադում Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Մենք սերտորեն համագործակցելու ենք Իրանին հակազդելու հարցում, մասնավորապես, ծայրահեղականության և դրա արտահանման, այլ երկրներում Իրանի կողմից ահաբեկիչներին աջակցելու ոլորտում»,- նշել է Թիլերսոնը:
Նա շեշտել է, որ խոսքը հիմնականում Եմենում, Իրաքում և Սիրիայում շիաներին ցուցաբերած աջակցության մասին է: