ԱՄՆ-ն կօգնի Վրաստանին բանակի բարեփոխման հարցում
ՄիջազգայինՎրաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսի նամակը, որում վերջինս խոստանում է աջակցություն ցուցաբերել երկրի բանակում կատարվելիք բարեփոխումներին:
«Պաշտպանության գերատեսչությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վրաստանին ռազմական բարեփոխումների հավակնոտ գործընթացում», - Gazeta.ru-ի հաղորդմամբ` ասվում է նամակում:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է նաև, որ ծայրահեղ կարևոր է համարում երկրի իշխանությունների հավատարմությունը ընտրված քաղաքական ուղղությանն ու սկզբունքներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վրաց վարչապետը Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել է Թրամփի հետ Վաշինգտոնում: