ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան 110 մլրդ դոլարի սպառազինման պայմանագիր են կնքել
ՄիջազգայինՍաուդյան Արաբիան ԱՄՆ-ից 109.7 մլրդ դոլարի սպառազինում կգնի: BBC-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան էջում հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը:
ԱՄՆ-ի պատմության մեջ սա զենքի վաճառքի խոշորագույն համաժամանակյա պայմանագիրն է:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 20-ին պայմանագիր է կնքել Էր Ռիադ կատարած այցի ժամանակ: Գործարքի համաձայն` Սաուդյան թագավորությունը մտադիր է 150 Black Hawk մակնիշի ուղղաթիռ գնել` 6 մլրդ դոլար ընդհանուր արժեքով:
Էր Ռիադը մտադիր է գնել նաև տանկեր, հրետանային սարքավորումներ, զինտեխնիկա, առափնյա փրկարար ծառայության նավեր, Patriot և THAAD ակահրթիռային համալիրներ
Հիշեցնենք, որ ԱՄՆ առաջնորդն առաջին տիկին Մելանյայի, դստեր և փեսայի հետ միասին Սաուդյան Արաբիա է ժամանել մայիսի 20-ի առավոտյան:
Սաուդյան Արաբիայից հետո Թրամփը մտադիր է այցելել Իսրայել, Պաղեստին, Բրյուսել, Վատիկան և Սիցիլիա: