Սիրիացի ընդդիմադիրների վերջին խումբը հեռանում է Հոմսից
ՄիջազգայինՍիրիայում զինված հակամարտության կողմերի միջև կնքված տարհանման համաձայնագրի շրջանակներում սիրիական ընդդիմության վերջին խումբն սկսել է հեռանալ Հոմսի նահանգի շրջաններից:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, մայիսի 20-ին առնվազն մեկ ավտոբուս է դուրս եկել Հոմսի հյուսիսային Էլ Վայեր շրջանից` տեղափոխելով ապստամբ զինյալներին և նրանց ընտանիքներին:
Սպասվում է, որ տասնյակ ավտոբուսներ շուրջ 2500 մարդ կտեղափոխեն շրջանից, որը երկար ժամանակ պաշարման մեջ է գտնվել կառավարական զորքերի կողմից:
Էլ Վայերի տարհանումն սկսվել է մարտին: Այնտեղից հակակառավարական զորամիավորումների հազարավոր մարտիկներ են տեղափոխվել: Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով` տարհանման ավարտին շրջանից մոտ 20 000 մարդ հեռացած կլինի: