Իրաքում իրականացված ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 35-ի
ՄիջազգայինԻրաքում երկու ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 35-ի, շուրջ 50 վիրավոր կա: Այս մասին գրում է AFP-ն:
Ահաբեկչություններն իրականացվել են Բաղդադի արվարձաններում եւ հարավային Բասրա քաղաքում: Ականապատ երկու մեքենայի պայթյունի հետեւանքով, նախնական տվյալներով, 11 մարդ է զոհվել: Պայթուցիկով լի ավտոմեքենայով մահապարտի իրականացրած երկրորդ ահաբեկչության զոհերի թիվը 7 է:
Գեներալ Սաադ Մաանը գործակալությանը հայտնել է, որ Բաղդադի մերձակայքում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն 20 վիրավոր կա:
Բասրայում էր 11 մարդ է զոհվել, հիվանդանոց է տեղափոխվել 30 մարդ:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: