Աբդուլլահ Գյուլը հրաժարվել է մասնակցել իշխող կուսակցության արտահերթ համագումարին
ՄիջազգայինԹուրքիայի 11–րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հրաժարվել է մասնակցել «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության 3–րդ արտահերթ համաժողովին։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ AKP–ի 3–րդ արտահերթ համագումարի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կդառնա կուսակցության նախագահ։ Համագումարին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաեւ AKP–ի հիմնադիրներից Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին, սակայն վերջինս որոշել է չմասնակցել համագումարին։
Նշենք, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների արդյունքում այսուհետ նախագահը կարող է լինել կուսակցական եւ գլխավորել կուսակցություն, ինչը նախկին Սահմանադրությամբ արգելված էր։