Ադրբեջանում գերությունից ազատել են Բոսնիայից ավելի քան 600 աշխատավորների
ՄիջազգայինԱդրբեջանում Բոսնիայից ավելի քան 600 աշխատավորներ ստրկության մեջ են եղել:
AsocijaciyaXY բոսնիական իրավապաշտպան կազմակերպության ծրագրերի համակարգող Դայանա Ցվժետկովիչը haqqin.az-ին ասել է, որ դեպքը տեղի է ունեցել 2007 թվականին:
Բոսնիացիներն աշխատել են Ադրբեջանի խոշոր սպորտային օբյեկտներում:
«Նրանք այնտեղ աշխատել են մինչեւ 2009 թվականը: Սխեման պարզ է եղել. երբ բոսնիացիները պայմանագրով Բաքու են եկել, նրանց փաստաթղթերը վերցրել են՝ այդպիսով նրանց զրկելով երկրից հեռանալու իրավունքից: Նրանց պահել են սարսափելի պայմաններում, ուժերից վեր աշխատանքի հարկադրել ու չեն վճարել: Դա 21-րդ դարի իսկական ստրկություն է»,- ասել է նա:
Իրավապաշտպանը նաեւ հավելել է, որ չնայած այդ պատմությունից շատ ժամանակ է անցել, մեղավորների դատավարությունը կայացել է մի քանի տարի առաջ: Իսկ հանցագործների աշխատած գումարները մինչեւ հիմա չեն գտել: Տուժածները դատարանում նաեւ պատմել են ծեծի եւ խոշտանգումների դեպքերի մասին. բանվորներին փակել են նկուղում եւ բարձր երաժշտություն միացրել: