Դուտերտեն հայտարարել է, որ Սի Ձինպինն իրեն պատերազմով է սպառնացել
ՄիջազգայինՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինն իրեն պատերազմի մեկնարկով է սպառնացել, եթե Ֆիլիպինները հորատում սկսի Հարավ-Չինական ծովի վիճելի հատվածում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Դուտերտեի խոսքով՝ այս բարեկամական, բայց վճռական նախազգուշացումը կատարվել է Պեկինում իրենց հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ Մանիլան մտադիր է իրականացնել Հաագայի միջազգային միջնորդ դատարանի որոշումը, որով ընդունվել է, որ Սպարտլի արշիպելագի վիճելի ջրային եւ ցամաքային տարածքը Ֆիլիպիններին է պատկանում, ու այնտեղ նավթի արդյունահանում սկսել:
Չինաստանը, որն այդ ջրերն ու հողերն իրենն է համարում, չի ճաաչել դատարանի վճիռը: Ինչպես պատմել է Դուտերտեն, Սի Ձինպինն ասել է. «Մենք բարեկամներ ենք: Ձեզ հետ վիճել չենք ցանկանում: Ցանկանում ենք պահպանել ներկա ջերն փոխհարաբերությունները: Սակայն եթե պնդեք, մենք պառերազմ կսկսենք»: Նա այս մասին պատմել է այն նույն օրը, երբ Չինաստանն ու Ֆիլիպինները վերականգնել էին տարածքային վեճերի կարգավորման նպատակ ունեցող բանակցությունները: