Ճապոնիայում դանակով և բեյսբոլի փայտով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա. կա վեց տուժած
ՄիջազգայինՃապոնական Տիբա պրեֆեկտուրայի Մացուդո քաղաքի պուրակներից մեկում անհայտ տղամարդը հարձակվել է անցորդների վրա: Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը:
Հայտնի է, որ տղամարդը զինված է եղել դանակով և բեյսբոլի փայտով:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպի հետևանքով տուժել է 6 մարդ, որոնցից երկուսը ծանր վնասվածքներ է ստացել:
Գործակալության տվյալների համաձայն՝ հոսպիտալացվածների թվում է նաև հարձակվողը:
Նշվում է, որ միջադեպի պատճառները և հանգամանքները պարզվում են: