Անկարայում երկու ենթադրյալ ԻՊ գրոհային է ոչնչացվել
ՄիջազգայինԿիրակի օրն Անկարայում անցկացված ստուգայցի ընթացքում Թուրքիայի իրավապահ մարմինները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու ենթադրյալ գրոհայինի: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով քաղաքի նահանգապետին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանությունը գրոհայիններին հայտնաբերել է ավելի վաղ Ստամբուլում ձերբակալված գրոհայինի հուշումով: Տղամարդը խոստովանել է ահաբեկչական ակտ նախատապրաստելն ու հայտնել իր երկու հանցակիցների բնակության վայրի հասցեն:
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, որտեղ կասկածյալները դիմադրություն են ցուցաբերել՝ կրակ բացելով իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Արդյունքում փոխրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում սպանվել է երկու ենթադրյալ ահաբեկիչ:
Նշվում է, որ բնակարանում իրականացված որոնումների ընթացքում ոստիկանները հայտնաբերել են զենք, ձեռքի նռնակներ և մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքեր: