ԿԸՀ-ն հրապարակեց Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները. հաղթել է ՀՀԿ-ն
PoliticsՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի պահանջով այսօր՝ մայիսի 21-ին նիստ է գումարել եւ ամփոփել մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները եւ կազմել արձանագրություն։
Ըստ այդմ, բոլոր 474 տեղամասերի տվյալների արդյունքների համաձայն, արդյունքներն այսպիսին են.
Հայաստանի հանրապետական կուսակցություն- 71,25 տոկոս կամ 240034 քվե
«Ելք» կուսակցությունների դաշինք- 21 տոկոս կամ 70730 քվե
«Երկիր ծիրանի կուսակցություն- 7,75 տոկոս կամ 26107 քվե
Անճշտությունների թիվը կազմել է 49:
ԿԸՀ տվյալներով, մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.146 մարդ կամ ընտրողների 40,99%-ը:
Արձանագրության տակ ստորագրել են Հանձնաժողովի բոլոր անդամները:
Հիշեցնենք, որ քաղաքային իշխանություններում տեղերի համար պայքարում էին երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ելք» ընդդիմադիր դաշինքը ու վերջերս ստեղծված «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ Ավագանին, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ձայների մեծամասնությամբ կնշանակի Երեւանի քաղաքապետին։ Քաղաքապետի թեկնածուներն էին համամասնական ցուցակների առաջին համարները՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), նոր գումարման ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը («Ելք» դաշինք) ու «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»)։
Այսպիսով, ՀՀԿ-ն Երեւանի ավագանիում կստանա 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 14, Երկիր Ծիրանին՝ 5։ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն էլ կդառնա Երեւանի քաղաքապետ։