Դուտերտեն Թրամփին իր ընկերն է անվանել
ՄիջազգայինՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր ընկերն է անվանել: «Ես Ամերիկայի դեմ ոչ մի բան չունեմ: Մեզ մոտ ամեն ինչ լավ է: Թրամփն իմ ընկերն է»,- ասել է նա ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ իր երկրի արտաքին քաղաքականությունը «թեքվել է արեւմտամետ ուղղությունից»: «Մենք հիմա աշխատանքային դաշինք ունենք Չինաստանի հետ, եւ հույս ունեմ Ռուսաստանի հետ աշխատանքային հարաբերություններ գործարկել: Ինչո՞ւ: Որովհետեւ արեւմտյան աշխարհը, ԵՄ-ը եւ այլն երեսպաշտ են»,- կարծում է Դուտերտեն: