Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակ կամրջից
ՀասարակությունՄայիսի 21-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է` 1976 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» հիվանդանոցային համալիր: