Նարեկացու արձանի դիմաց ինքնասպանության փորձ է կատարել
SocietyՆախօրեին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 52-ամյա մի տղամարդ ինքնասպանության փորձ է կատարել, հաղորդում է «Փաստինֆոն»։ Տղամարդը Նարեկացու արձանի մոտ դանակով վնասել է իր նախաբազուկները` այդկերպ փորձելով ինքնասպանություն գործել: Տղամարդը փորձել է իր կյանքին վերջ տալ սոցիալական վատ պայմանների պատճառով: Կայքի տեղեկություններով` նրան տեղափոխել են հիվանդանոց: