Ադրբեջանը շփման գծում կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
ՀասարակությունՄայիսի 21-ին եւ լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: