Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Իջևանում անչափահաս տղաները բռնաբարել են 3 մանկահասակ երեխաների 24-ամյա մորը

Society

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Վահագն Ա.-ի, Անդրանիկ Ի.-ի և Արարատ Խ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

Երեք ամբաստանյալներից երկուսը՝ Վահագնն ու Արարատը,  մեղսագրված արարքի կատարման ժամանակ անչափահաս էին:

Տղաներին ի սկզբանե առաջադրված էին ծանր մեղադրանքներ՝ բռնաբարություն և բռնաբարության փորձ:

Ըստ սկզբնական մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը Վահագն Ա.-ն Իջևանի ավագ դպրոցին հարակից տարածքում գտնվող կիսակառույց շինությունում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Մարիաննա Հ.-ի կամքին հակառակ,  բռնություն գործադրելու սպառնալիքով ՝  սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Երկու օր անց՝ հուլիսի 23-ի գիշերը, նույն շինությունում Վահագնը, Անդրանիկը, Արարատը դարձյալ բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն են ունեցել նույն կնոջ՝ Մարիաննայի հետ:

Եվս երկու օր անց՝ հուլիսի  25-ի գիշերը, Վահագնը, Արարատը, Անդրանիկը նույն շինությունում դարձյալ բռնության գործադրումով փորձել են նույն կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալ, սակայն այդ պահին հայտնվել է մի մարդ, ով դիտողություն է արել, ամոթանք է տվել, տղաները հեռացել են, Մարիաննան էլ դիմել է փախուստի…

2016 թվականի հուլիսի 13-ին երեք տղաներին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նրանք մեղադրվել են միայն մեկ  դրվագով՝ բռնաբարության փորձի համար՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մի քանի դրվագով անչափահաս ու չափահաս տղաների կողմից «բռնաբարված-չբռնաբարված» 24-ամյա Մարիաննան միայնակ մայր է, նրա խնամքին 3 անչափահաս երեխաներ կան:

Գործի քննության ընթացքում, երբ չեն հաստատվել բռնաբարության դրվագները, Մարիաննա Հ.-ն մեղադրվել է 4 դրվագ սուտ մատնություն կատարելու համար: Բոլոր սուտ հաղորդումներն էլ եղել են բռնաբարության վերաբերյալ:

Հաստատվել է, որ այդ չորս դրվագներով Մարիաննան չի բռնաբարվել, իսկ եթե սեռական հարաբերություններ ունեցել է տարբեր տարիքի տղամարդկանց հետ, ապա՝ իր կամքով, դրա համար նրան բռնության ենթարկելու անհրաժեշտություն չի եղել…

Նույն՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարիաննա Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված բոլոր չորս դրվագներով:

Դատարանը հաշվի է առել, որ Մարիաննայի խնամքին են 2011, 2014, 2016 թվականներին ծնված մանկահասակ երեխաները: Մարիաննան, ըստ դատական ակտի, մանկուց հաշմանդամ է, տառապում է գլխուղեղի որոշակի ախտահարմամբ, ունի մտավոր հետամնացություն, վարքային խանգարումներ:

Եվ նման հանգամանքների առկայությամբ՝ նա ոչ միայն երեք մանկահասակ երեխաների խնամքն է կրում իր ուսերին, այլև իրավապահներին պարբերաբար տեղեկացնում է իր «սեռական ազատ կյանքի» դրվագների մասին՝ դրանք ներկայացնելով որպես բռնության գործադրման դեպքեր, որոնք քննության առարկա են դառնում…

Մարիաննա Հ.-ին դատարանը մեղավոր է ճանաչել մի քանի դրվագով սուտ մատնություն  կատարելու համար:

Մարիաննան վերջին հաշվով դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Այս ամենով հանդերձ՝ երեք տղաները՝ Վահագնը, Անդրանիկը, Արարատը,  շարունակել են մեղադրվել Մարիաննայի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար:

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում գտնվելու ընթացքում, անազատության մեջ չգտնվող անչափահաս ամբաստանյալ  Վահագնը կատարել է մեկ այլ հանցավոր արարք՝ գողություն, որի համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման,  դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել  է փորձաշրջան:

Բռնաբարության փորձի գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թվականի փետրվարի 14-ի արդարացման դատավճռով երեք ամբաստանյալներին էլ արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազ Հ. Փարսադանյանը:

Նա պահանջել է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել պարբերաբար  բռնաբարվելու վերաբերյալ սուտ հաղորդումներ տված չափահաս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար, երեքին էլ դատապարտել «ազատազրկման ձևով համաչափ պատիժների»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, կամ՝ արդարացման դատավճիռը բեկանել և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer