Իսրայելը Թրամփի այցի նախաշեմին հավանություն Է տվել պաղեստինցիներին մի շարք զիջումներ անելուն. Haaretz
International news Իսրայելի Անվտանգության կաբինետն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախօրյակին՝ մայիսի 21-ի երեկոյան, հաստատել Է մի շարք միջոցառումներ, որոնք նպատակամղված են Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցիների վիճակի թեթեւացմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Haaretz թերթը: «Իսրայել Թրամփի առաջին այցի նախաշեմին Անվտանգության կաբինետը հաստատել Է Արեւմտյան ափին պաղեստինցիների համար նախատեսված տնտեսական միջոցների փաթեթը»,- նշում Է հրատարակ ությունը:
Haaretz-ի տվյալներով՝ «նախարարների հավանությանը ներկայացված միջոցների փաթեթը ներառում Է Արեւմտյան ափի եւ Իսրայելին միջեւ հսկիչ անցակետում անցման հեշտացում այն պաղեստինցիների համար, ովքեր Իսրայելում աշխատելու իրավունք ունեն, Իսրայելի եւ Հորդանանի միջեւ հսկիչ անցակետի աշխատանքի ժամերի ընդլայնում մինչեւ շուրջօրյա ռեժիմ «Ալենբի» կամրջին, որը հիմնականում օգտագործվում Է պաղեստինցիների կողմից, Քեբրոնի բարձրավանդակի հարավային մասում «Թարքումիա» արդյունաբերական գոտու ընդլայնման թույլտվություն, պաղեստինցիների արդեն կառո ւցված հազարավոր տների թույլտվությունների տրամադրում»,- նշել Է թերթը:
Դոնալդ Թրամփը երկօրյա այցով Իսրայել Է ժամանում մայիսի 22-ին Սաուդյան Արաբիայից, որը դարձել Է առաջին կանգառն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու պահից ի վեր նրա առաջին միջազգային շրջագայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: