Հնգյակից ողջ մնացած երկու աղջիկներն արդեն բավականին կայուն վիճակում են
ՀասարակությունAysor.am-ը գրում է.
Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների առողջական վիճակը կայուն է:
«Երեխաների առողջական վիճակը կայուն է, կյանքին սպառնացող որևէ սիմպտոմ չկա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:
Նրա խոսքով` փոքրիկները շարունակում են ստանալ ինտենսիվ խնամք, որը տևելու է մոտ երկու ամիս:
«Իրենք շատ դանդաղ են քաշ ավելացնում, որովհետև շատ փոքր քաշով երեխաներ են», - նշեց Պ. Մազմանյանը:
Հարցին` արդեն կարելի է վստահ ասել, որ այլևս տխուր միջադեպ չի գրանցվի, գլխավոր նեոնատոլոգը պատասխանեց.
«Հուսով ենք՝ ոչ, որովհետև նրանք արդեն բավականին կայուն վիճակում են»: