ԱՊՀ երկրների սահմանապահները հայտարարել են միության անվտանգությանը սպառնացող վտանգի մասին
International newsԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարները հայտարարել են միության երկրների անվտանգությանը սպառնացող վտանգի մասին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի սահմանապահ ծառայության ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Երկուշաբթի Ալմա Աթայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 77-րդ նիստը։ Նիստի անդամները քննարկել են Կենտրոնական Ասիայում գտնվող պետությունների արտաքին սահմանների անվտանգությունն ապահովելու հարցը։
«Նիստի մասնակիցները միաձայն համաձայնել են, որ արտաքին սահմանների իրավիճակը վկայում է բարդ ռազմա-քաղաքական իրադրության եւ ԱՊՀ անդամ որոշ պետությունների սահմանների անվտանգությանը սպառնացող վտանգի մասին։ Ընդգծվում է, որ առավել լարված իրադրություն է պահպանվում աֆղանական ուղղությամբ՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արեւելյան նահանգներում մարտական գործողությունների գոտիների ընդլայնման հետեւանքով»,-ասվում է հաղորդագրությունում։
Խորհրդի հերթական նիստը նախատեսվում է 2017 թվականի երկրորդ կիսամյակում։
Աֆղանստանում իրադրությունը շարունակում է վատթարանալ։ Թալիբները հարձակումներ են ծավալել մեծ քաղաքների վրա։ Երկրի տարածքում մեծացել է նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը։