Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է
SocietyNEWS.am-ը գրում է.
Տավուշի մարզում մայիսի 4-ին ականի պայթյունից վիրավորված զինծառայող Շիրազ Սահակյանի վիճակը բավարար է, նա դեռ շարունակում է մնալ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, NEWS.am-ը տեղեկացավ հոսպիտալից:
Տավուշի մարզի Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ոտքն անդամահատելուց հետո զինծառայողն արդեն առողջանում է, սակայն, դեռ պարզ չէ, թե երբ դուրս կգրվի հոսպիտալից:
Նշենք, որ 48-ամյա զինծառայողն ամուսնացած է, երկու երեխաներն ուսանողներ են: