Երկու տարի հետախուզման մեջ գտնվող Թուրքմենստանի քաղաքացին բերման է ենթարկվել
ՀասարակությունՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մայիսի 20-ին հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացի 1960 թվականին ծնված Սալամաթ Հ.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, վերջինս 2014 թվականի դեկտեմբերի 26-ից Թուրքմենստանի Դաշոգազ քաղաքի ոստիկանության բաժնի կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր Թուրքմենստանի քրեական օրենսգրքի 129 հոդվածի 2-րդ մասի և 139 հոդվածի 2-րդ մասի (ազատությունից ապօրինի զրկելը, պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը) հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: