Շուշան Պետրոսյանի ամուսնուն տեղափոխել են ռեանիմացիա
ՀասարակությունArmtimes.com-ը գրում է.
Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի ամուսնուն՝ Արման Հարությունյանին օրերս տեղափոխել են հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ նա եղել է վերակենդանացման բաժանմունքում: Armtimes.com-ի հետ զրույցում Շուշան Պետրոսյանը պարզաբանեց, որ նրան հիվանդանոց են տարել ջերմություն ունենալու պատճառով:
«Մարդը գրիպ էր, հիվանդանոց ենք տարել, որովհետեւ 3 օր անընդմեջ տաքություն ուներ»,- ասաց նա:
Շուշան Պետրոսյանը նշեց, որ ավելին ասելու ոչինչ չկա: