Պալերմոյում գնդակահարել են սիցիլիական մաֆիայի պարագլուխներից մեկին
Международные новостиԵրկուշաբթի առավոտյան Պալերմոյի կենտրոնում գնդակահարել են սիցիլիական մաֆիայի պարագլուխներից մեկին՝ 67-ամյա Ջուզեպպե Դաինոտտիին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ականատեսների վկայությամբ՝ կրակոցները հնչել են, որ հայտնի մաֆիոզը զբոսնել է հեծանիվով: Նրա մարմինը հայտնաբերել է տեղի բնակիչներից մեկը:
Իրավապահները հակված են վարկածին, որ Դաինոտտիին սպանել են «Կոզա Նոստրա»-ի տարբեր խմբերի միջեւ հաշիվներ պարզելու արդյունքում:
1991 թվականին Դաինոտտին ձերբակալվել էր սպանության եւ Պալերմոյի բանկի կողոպուտը կազմակերպելու համար, որի արդյունքում մի քանի միլիարդ լիրա են հափշտակել: Նախ նրան ցմահ ազատազրկման են դատապարտել, իսկ հետո, Իտալիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ, պատիժը փոխարինվել է 30 տարի ժամկետով ազատազրկմամբ: 2014 թվականին նրան վաղաժամկետ ազատ են արձակել: