Իսրայելում Թրամփի անվտանգությունն ապահովում են իրավապահ մարմինների 10 հազար աշխատակիցներ
ՄիջազգայինԻսրայել այցի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայցելի Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նստավայր։ Դրանից հետո Թրամփը կայցելի Սուրբ Հարության տաճար ու Լացի պատ։ Թրամփի կինը՝ Մելանիան ու դուստրը՝ Իվանկան կայցելեն Լացի պատի կանանցի հատվածը, հաղորդում է NEWSru.co.il-ին։
18։00-ին «Դավիթ թագավոր» հյուրանոցում նախատեսված է Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը։
19։15-ին՝ մամուլի ասուլիսից հետո, Թրամփն ու Նեթանյահուն կայցելեն երկրի նախագահի նստավար, որտեղ նրանք կմասնակցեն հանդիսավոր ընթրիքին։
Մայիսի 23-ին Թրամփը Բեթղեհեմ կայցելի, որտեղ կհանդիպի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։ Դրանից հետո Թրամփը կուղեւորվի «Յադ վա-Շեմ»։ Հուշահամալիր Թրամփի այցը կտեւի 15-30 րոպե։
14:00-ին Թրամփը ելույթ կունենա Իսրայելի թանգարանում՝ ամփոփելով իր այցը Մերձավոր Արեւելք։ Մայիսի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությունը կլքի Իսրայելը։
Իսրայելի անվտանգության ուժերը Իսրայել այցի ընթացքում ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահովելու գործողությունն անվանել են «Կապույտ վահան»։
Թրամփի եւ նրա պատվիրակության անվտանգությունն ապահովում են Իսրայելի ոստիկանությունն ու ԱՄՆ նախագահի գաղտնի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, Թրամփի այցի ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով գործի են դրվել իրավապահ մարմինների ավելի քան 10 հազար աշխատակիցներ։