«Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նռնակ է նկատվել. ահազանգ ԱԻՆ-ում
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 22-ին, ժամը 15:43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՔՊ գնդի ինժեներական ջոկատի հրամանատարի տեղակալը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: