«Մարտական եղբայրությունը» հայտնել է Սիրիայում երկու ռուս զինծառայողի զոհվելու մասին
ՄիջազգայինՍիրիայում երկու ռուս ռազմական խորհրդականներ են զոհվել՝ գրոհային գումարտակի հրամանատար Եվգենի Կոնստանտինովն ու հետախուզական գումարտակի պետ, մայոր Ալեքսանդր Սկլադանը։ Այս մասին РБК-ին հայտնել են Հրեական ինքնավար մարզի «Մարտական եղբայրության» բաժնում՝ վկայակոչելով ՊՆ փաստաթղթերը։
Կոնստանտինովի զոհվելու մասին հաղորդել է «Բիրայի քաղաք» պարբերականը՝ վկայակոչելով «Մարտական եղբայրություն»-ը։ «Եվգենի գնդակի վեց վերք է ստացել»,-գրում է պարբերականը։
32-ամյա կապիտան Կոնստանտինովը զոհվել է մայիսի 3-ին՝ թեժ մարտերի բովում փորձելով օգնել ընկերոջը։ «Սիրիացի զինծառայողները նահաջել են։ Կոնստանտինովը դեմ առ դեմ է մնացել ահաբեկիչների հետախուզության վիրավորված ղեկավարի հետ։ Երբ Արաբական Հանրապետության բանակը վերադարձրել է դիրքերի վերահսկողությունը, ռուս զինծառայողներին գտել են բազմաթիվ վերքերով»,-ասել է Հրեական ինքնավար մարզում «Մարտական եղբայրության» տարածաշրջանային բաժնի ղեկավար Սերգեյ Մինկոն։
Մինկոյի խոսքով՝ Կոնստանտինովի զոհվելու մասին հայտնի է դարձել Պաշտպանության նախարարության փաստաթղթերից։ Դրանցում ասվել է նաեւ, որ Կոնստանտինովի ծառայակիցը, որին նա փորձել է օգնել, հետախուզական գումարտակի 37-ամյա պետ, մայոր Ալեքսանդր Սկլադանն է։ Նա եւս զոհվել է մարտի ժամանակ։