Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն


Թուրքիայի նախագահը համաձայնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ԼՂ հիմնահարցի քննարկման հարթակ չէ

Քաղաքական

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նիստը վարելիս,   համաձայնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի այն տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ղարաբաղյան հիմնահարցի քննարկման հարթակ չէ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 21-22-ը Ստամբուլում կայացած ՍԾՏՀ նախարարական նիստի, ապա դրան հաջորդած գագաթաժողովի ընթացքում հնչեցին հակահայկական ելույթներ Ադրբեջանը ներկայացնող ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևի և խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի կողմից:

Գուլիևն իր ելույթն ամբողջությամբ նվիրել էր հակահայկական քարոզչությանը՝ օգտվելով նրանից, որ Հայաստանի պատվիրակությունն արդեն ելույթ էր ունեցել և, ընթացակարգային սահմանափակումների պատճառով պատասխան ելույթով հանդես գալու հնարավորություն չուներ:

Գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ասադովն իր ելույթում ավելի հեռուն գնաց. նրա կողմից արված հայտարարությունները դուրս էին նույնիսկ հասարակ հակահայկական քարոզչության շրջանակներից և կրում էին Հայաստանի և երկրի ղեկավարության հասցեին վիրավորական տարրեր: Նա, մասնավորապես, Հայաստանը «պարզունակ» երկիր անվանեց, որի ղեկավարությունը «պարզունակ մտածելակերպ» ունի և այնուհետև հայտարարեց, որ իրենք հետ են վերցնելու իրենց հողերը:

Այս անգամ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով գլխավորում էր Հայաստանի պատվիրակությունը, իր ելույթում անդրադարձավ ոչ միայն Ասադովի, այլև Գուլիևի՝ նախորդ օրը հնչեցրած մեղադրանքներին, մասնավորապես, նշելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն իրենց պարզունակ ելույթներով կրկին փորձ կատարեցին չարաշահել ՍԾՏՀ ամբիոնը` ներկայացնելու ԼՂ հակամարտության աղավաղված պատկերը: «Մենք համոզված ենք, որ այս գագաթաժողովը այն վայրը չէ, իսկ ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անելով սա՝ ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ Կանոնադրության, կազմակերպության սկզբունքների  և նպատակների և այս գագաթաժողովի նկատմամբ»,- նշեց Հովակիմյանը:  

Անդրադառնալով Ադրբեջանի մեղադրանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը մատնանշեց, որ ղարաբաղյան հակամարտության հիմքում ընկած է Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան պատերազմի սանձազերծումը, այն իրավունքի մերժումը, որն իր ամրագրումն է գտել և՛  որպես բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան փաստաթղթում, և՛  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտնի հայտարարություններում: Աշոտ Հովակիմյանը նաև հիշատակեց 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագ րեսիայի և դրա հետևանքով ստեղված իրադրության հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին՝ ընդգծելով, որ թեև ապրիլյան ագրեսիայից հետո գումարված երկու գագաթնաժողովների ժամանակ ձեռք են բերվել համաձայնություններ՝ ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն, Բաքուն մինչ օրս ամեն կերպ փորձում է խոչընդոտել այդ համաձայնությունների կյանքի կոչումը և դրանով հենց ինքն էլ նպաստում ստատուս քվոյի պահպանմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  գագաթաժողովին  Աշոտ Հովակիմյանի ելույթը նախատեսված էր վերջում, և ընթացակարգը պատասխան ելույթի հնարավորություն չէր ընձեռում, Հայաստանի պատվիրակին պատասխանեց Թուրքիայի նախագահը, ով վարում էր նիստը: Վերջինս, համաձայնելով, որ ՍԾՏՀ-ն ԼՂ-ի հիմնահարցի քննարկման հարթակ չէ, նշեց, որ այս խնդրով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, որոնց ներկայացուցիչներից մեկը` ՌԴ վարչապետը, ներկա է գագաթաժողովին: Էրդողանը հույս հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն 20 տարուց ավելի տևող այս խնդրի լուծումը»:

ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե Հովհաննիսյան