«Շանթ»-ի օպերատոր Դավիթ Աթոյանն իրականում քննիչների զոհն է դարձել
LifestyleArmtimes.com-ը գրում է.
Արդեն մի քանի օր է, սոցիալական ցանցերում քննարկման առարկա է դարձել մայիսի 10-ին արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում հակառակորդի կրակոցից ոտքերի շրջանում հրազենային վնասվածք ստացած «Շանթ» ՀԸ-ի օպերատոր Դավիթ Աթոյանի անձնական ու նեղ ընտանեկան կյանքը:
Անհայտ հեղինակները ժամանցային կայքերում նյութեր էին հրապարակում «Ահա, թե ով է իրականում Դավիթ Աթոյանը» վերնագրով, որտեղ պատմում էին, թե Դավիթի կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվել նրա կինը, ծնողները: Բացի դա, կից հրապարակել էին մի տեսանյութը, որում մի տղամարդ փորձում էր ինքնասպանություն գործել Դավիթաշենի կամրջից եւ նշում, որ այդ տղամարդը նույն Դավթի Աթոյանն է. ինքնասպանության փորձը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 28-ին: Ոմանք դժգոհում են, թե ինչպես է անմեղսունակ մարդը իրավունք ստացել դիրքեր բարձրանալ: Բայց սա հարցի մի կողմն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/112713