Կատալոնիայում նախապատրաստվել է Իսպանիայից «անհապաղ» առանձնանալու մասին փաստաթուղթը
ՄիջազգայինԿատալոնիայի իշխանությունները փաստաթուղթ են նախապատրաստել, որի համաձայն տարածաշրջանի անկախության մասին անմիջապես կհայտարարվի երկրի կենտրոնական իշխանությունների՝ Իսպանիայից առանձնանալու վերաբերյալ հանրաքվեի անցկացումն արգելելու դեպքում: Այս մասին հայտնում է El Pais-ը:
Փաստաթղթի համաձայն՝ եթե Մադրիդը հաստատի հանրաքվեի անցկացումը, տարածաշրջանային իշխանությունները մտադիր են քվեարկության դնել միայն մեկ հարց. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա Իսպանիայից անկախ հանրապետություն»:
Փաստաթղթի տեքստում նաև նշվում է, որ քվեարկության դրական արդյունքի դեպքում Կատալոնիան կդառնա խորհրդարանական հանրապետություն և կմնա Եվրոպական միության կազմում: