ԱՄՆ-ում ուզում են ավելացնել միջուկային անվտանգության ծրագրերի ծախսերը
ՄիջազգայինԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2018 թվականին ավելացնել միջուկային անվտանգության ծրագրերին ուղղված ծախսերը, նշվում է Սպիտակ տան կողմից ներկայացված դաշնային բյուջեի առաջարկում:
«Բյուջեի նախագիծը նախատեսում է երկրի միջուկային հնարավորությունների ամրապնդում՝ 2017-ի համեմատ Միջուկային անվտանգության ազգային վարչության ծախսերը 1.4 մլրդ դոլարով ավելացնելու միջոցով»,- նշվում է փաստաթղթում:
Էներգետիկայի նախարարության կազմում գործող այս վարչության ծախսերը կավելանան 11%-ով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախագիծը դեռեւս պետք է հաստատվի Կոնգրեսի երկու պալատների կողմից: