Ի՞նչ գիտենք Քորթնի Քարդաշյանի նոր սիրեկանի մասին. նա 14 տարով փոքր է հայուհուց
LifestyleԼրատվամիջոցներն ու պապարացիները Ֆրանսիայի Լազուրե ափից երեկ մեզ հաղորդեցին, որ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին, սիրավեպ ունի մոդել Յունես Բենջիմի հետ, որը նրանից 14 տարով փոքր է: Քորթնիին Բենջիմի հետ նկատել են Կաննի Eden Roc հյուրանոցի պատշգամբում:
In Touch Weekly-ն որոշել է հասկանալ, թե ո՞վ է այդ Յունես Բենջիմը, որը գրավել է 38-ամյա Քորթնիին:
Եվ այսպես՝ Յունես Բենջիմը ծնվել է 1993 թվականին, Ալժիրում: Աշխատել է հոր ռեստորանում:
Յունեսը նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է: Հիմա 24-ամյա նախկին մարզիկը մոդել է աշխատում: Նա արդեն մասնակցել է մի շարք հայտնի ապրանքանիշերի գովազդային արշավներին՝ Givenchy, Hermes եւ Ralph Lauren:
Սա Յունեսի առաջին աղմկոտ սիրավեպը չէ: Դեռ անցյալ տարի նա հանդիպում էր բրիտանացի մոդել Ջորդան Դանի հետ, որի հետ ծանոթացել էր 2015 թվականին՝ Met Gala-ի ժամանակ:
Յունեսը երեք լեզու գիտի. ազատորեն խոսում է արաբերեն, անգլերեն եւ ֆրանսերեն:
Նա ապրում է կա՛մ Նյու Յորքում, կա՛մ Փարիզում, որտեղ բնակվում է նրա մայրը:
Քորթնին խենթանում է Յունեսի համար: Այդ մասին պատմել է Քարդաշյան ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
«Յունեսը նրա նախընտրած տեսակն է: Նա ընկերների մոտ պարծենում է նրա մարմնով, ասում է, որ չի կարողանում ձեռքերը կտրել նրա սեքսուալ մարմնից»: