Մանչեսթրում հազարավոր մարդիկ են մասնակցել «Սերն ուժե՛ղ Է ատելությունից» ակցիային
Միջազգային«Սերն ուժե՛ղ Է ատելությունից». սա Էր Մանչեսթրում ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի լեյտմոտիվը, ահաբեկչություն, որ կատարվեց մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հազարավոր բրիտանացիներ Էին հավաքվել Մանչեսթրի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Ալբերտ սքվերում՝ արձագանքելով զոհվածների հիշատակը հարգելու քաղաքագլուխ Էնդի Բեռնեմի կոչին: Միջոցառումը հեռարձակում Էր Sky News հեռուստաալիքը:
Հավաքվածների առջեւ ելույթ են ունեցել քաղաքական գործիչներ, բանաստեղծներ, կրոնական համայնքների ներկայացուցիչներ, որոնք հատուկ ժամանել Էին քաղաք, որտեղ ողբերգություն Է տեղի ունեցել: Բանախոսները քաղաքի բնակիչներին հորդորում Էին միավորվել եւ հաղթահարել վախը, որը փորձում են սերմանել ահաբեկիչները:
«Մանչեսթրը միշտ կհիշի այս ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածներին: Մենք կհաղթենք ահաբեկչությանը, որովհետեւ սերն վերջ ի վերջո միշտ Էլ զորե՛ղ Է ատելությունից»,- հնչել Է բեմից:
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունը կատարել Է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել Է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում Է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: