Թևատակերի մազերից մեկընդմիշտ ազատվելու 3 հիանալի միջոց. առանց ածելու և մազահանող սարքի
LifestyleԹևատակերի հատվածը մաքրելուց հետո շատերը գրգռվածություն, վարակներ, նույնիսկ սպիներ են ունենում: Ներկայացնում ենք 3 բաղադրատոմս, որոնցով աննման հարթություն կստանաք առանց ածելու և մազահանող սարքի:
Մեր առաջարկած բաղադրիչները բնական են, վիտամիններով հարուստ:
1. Շաքարավազ և կիտրոնի հյութԽառնեք 2 ճ. գ. կիտրոնի հյութ և 1 ճ. գ. շաքարավազ: Մածուկը քսեք խնդրահարույց մասին: 2-3 րոպե անց մաշկը սրբեք տաք ջրով թրջված մաքուր սրբիչով:
2. Ձվի սպիտակուց և եգիպտացորենի ալյուր
Խառնեք 1 ճ. գ. ձվի սպիտակուց և 1 ճ. գ. եգիպտացորենի ալյուր: Մածուկը քսեք մաշկին և թողեք չորանա: Լվացեք տաք ջրով:
3. Կաթ և քրքում
Խառնեք մի պտղունց քրքում և 2 ճ. գ. տաք կաթ: Քսեք մաշկին: 2-3 րոպե անց լվացեք: