Կանն-2017․ Շլացուցիչ Իրինա Շեյքը ծննդաբերելուց հետո առաջին անգամ կարմիր գորգին է հայտնվել (ֆոտո)
LifestyleՄոդել Իրինա Շեյքը չէր կարող բաց թողնել Կաննի 70-րդ կինոփառատոնը։ Մայիսի 23-ին պապարացիները նկարել էին մոդելին Նիցցայի օդանավակայանում, որտեղից Իրինան միանգամից մեկնել էր ճապոնացի ռեժիսոր Նաոմի Կավասեի «Փայլատակում» ֆիլմի պրեմիերային։
Ապրիլին դստերը լույս աշխարհ բերելուց հետո Իրինա Շեյքն առաջին անգամ էր ներկայանում կարմիր գորգին։
Բրեդլի Կուպերի սիրելին կրում էր դեղին զգեստ՝ պատված քարերով, որը գրեթե ամբողջությամբ ցուցադրում էր կրծքավանդակն ու նկարահանվում տեսախցիկների առաջ։