Արեն Բայադյանին ողնաշարի վիրահատություն է սպասվում
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
«Արեն Բայադյանի վիճակը կայուն է, բարդություններ չկան, ամեն ինչ նորմալ է: Այժմ դեռ վերակենադանացման բաժանմունքում է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով ռեժիսորի առողջական վիճակին, նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Մանուկյանը տեղեկացրեց, որ ռեժիսորն ունի կոտրվածքներ եւ մի քանի օրից նրան սպասվում է ողնաշարի վիրահատություն:
«Պետք է լավանա, որ կարողանանք վիրահատել»,-նշեց նա՝ ավելացնելով, որ դեպքի հետ կապված այլ մանրամասներից տեղյակ չէ:
Հիշեցնենք, որ Արեն Բայադյանին մայիսի 21-ին կոտրվածքներով գտել են Հրազդանի կիրճում: Նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Դժբախտ պատահարի հանգամանքները պարզվում են։