8-ամյա տղան պայքարում է գիրությունից ազատվելու և չմահանալու համար. լուսանկարներ
LifestyleԻնչպես նշում է բրիտանական The Daily Mail պարբերականը, դպրոցական տղան, ով չի կարող դադարեցնել իր գիրացումը, հուսահատ քայլերի է դիմում ողջ մնալու համար:
Ութամյա Ջեյք Վելան այնպիսի հազվադեպ հիվանդությամբ է տառապում, որը ստիպում է նրան ավելորդ քաշ ձեռք բերել՝ անկախ իր ամենօրյա ծանր մարզումներից ու խիստ դիտեային սննդակարգերից:
Որքան էլ որ շատերի համար զարմանալի է, փոքրիկ տղան չի հանձնվում. Նա որոշել է մինչև վերջ պայքարել իր կյանքի համար և որքան հնարավոր է երկարացնել կյանքի տևողույթունը: Ջեյքի մոտ, ով բնակվում է Մալթայում, ախտորոշվել է խիստ հազվադեպ հորմոնալ բնույթի հիվանդություն, որի հետևանքով նա արագ տեմպերով գիրանում է:
Պարզվում է, որ այս հիվանդությունը ախտորոշվել է ավելի քիչ, քան 100 մարդու մոտ, և նրանցից ոչ ոք 20 տարեկանից ավելի չի ապրել:
Իսկ ահա փոքրիկ տղան, իր մեծ կամքով ու տոկունությամբ, վազքի, լողի, սննդատեսակների և սպորտի միջոցով անում է գրեթե անհնարինը՝ կյանքը չկորցնելու ու հնարավորինս երկարացնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: