Բարեկամավանի դպրոցում սեպտեմբերին առաջին դասարան չի լինի
ՀասարակությունՏավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 2 շրջանավարտ,- գրում է Aravot.am-ը:
Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի նախաձեռնությամբ Նոյեմբերյանի համայնքապետարանը «Վերջին զանգի» կապակցությամբ Նոյեմբերյան համայնքի մեջ ներառված բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Բարեկամավանի, դպրոցներին 50 հազարական դրամ է նվիրաբերել: Սեպտեմբերին, նոր ուսումնական տարում, Բարեկամավանի դպրոցն, այս ուսումնական տարվա նման, առաջին դասարան չի ունենա:
Առաջին դասարան պետք է հաճախեին Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանի աղջիկը, նրա եղբոր տղան, Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցչի եւ նրա դասվար կնոջ թոռնիկը: Գարիկ Աբազյանը 2016թ. սեպտեմբերի 18-ին խոշորացված Նոյեմբերյան համայնքի (որը ներառում է նաեւ Բարեկամավան գյուղը )ղեկավարի ընտրություններում համայնքապետ չընտրվեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: