ՄԱԿ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատում ՀՀ կառավարության գործողությունները սիրիահայերին աջակցելու ուղղությամբ
ՀասարակությունՀայաստանում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը Հայաստանի կառավարության գործողությունները սիրիահայերի աջակցության ուղղությամբ բարձր է գնահատում:
Հայաստանի գործատուների հանրապետական միության հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ&nb sp; իր ելույթում Քրիստոֆ Բիրվիրթը հատկապես կարևորեց Կառավարության կողմից սիրիահայերին բնակարաններով ապահովելը և բիզնես միջավայրի բարենպաստ պայմանների ստեղծումը:
«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը ,որը շատ ըմբռնմամբ է ընդունել Սիրիայից եկած սիրիահայերին: Հայաստանը նրանց տվել է քաղաքացիություն, բնակարաններ, բիզնես ստեղծելու համար բարենպաստ պայմաններ: Սա շատ դրական է: Սիրիահայերի մեծամասնությունն ունի բարձրագույն կրթություն , տիրապետում են արհեստների,նախկինում եղել են գործարարներ, ուստի նրանք կարող են մեծ օգուտ բերել Հայաստանին», - ասաց Բիրվիրթը:
Նրա խոսքով` սիրիահայերի ինտեգրման գործընթացում կան խնդիրներ, որոնք հիմնականում բխում են Սիրիայի և Հայաստանի բիզնես միջավայրի, հարկային համակարգի տարբերությունից:
Սփյուռքի նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ապրում է շուրջ 22 հազար սիրիահայ: