Իրանը պատրաստ է երկարաձգել նավթի արդյունահանման կրճատման համաձայնագիրն ՕՊԵԿ-ի հետ
ՄիջազգայինԻրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է երկարաձգել նավթի արդյունահանման ծավալների կրճատման համաձայնագիրը:
«Մենք պատրաստ ենք շարունակել հետևել նույն համաձայնագրի կատարմանը, որն ընդունվել է նոյեմբերին», - նախարարին մեջբերում է Gazeta.ru-ն:
Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է, որ Իրանի մասնակցությունը նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը որևէ կերպ չի անդրադառնա արտասահմանյան նավթային ընկերությունների հետ համագործակցության վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՕՊԵԿ-ի մոնիթորինգային նախարարական հանձնաժողովն առաջարկել էր երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը: