Մանչեսթերում ձերբակալվել է մահապարտ ահաբեկչի ավագ եղբայրը, իսկ Լիբիայում` կրտսեր եղբայրն ու հայրը
ՄիջազգայինՏրիպոլիում այսօր ձերբակալվել է Մանչեսթերում պայթյուն իրականացրած մահապարտ Սալման Աբեդիի եղբայրը` 20-ամյա Հաշեմը, որը հարձակում էր նախապատրաստում Լիբիայի մայրաքաղաքում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, Հաշեմ Աբեդին կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ, որն ավելի վաղ ստանձնել էր «Մանչեսթեր Արենայում» 22 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը:
Ոստիկանության տվյալներով` Հաշեմը Մեծ Բրիտանիայից Տրիպոլի է ժամանել ապրիլի 15-ին:
Չորեքշաբթի Մանչեսթերում կալանքի տակ է առնվել մահապարտ ահաբեկչի ավագ եղբայրը` 23-ամյա Իսմայիլը: Տրիպոլիում ձերբակալվել է նաև նրանց հայրը` 52-ամյա Ռամադան Աբեդին: