Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


ՀՀ ԱԻՆ-ն անցկացրել է ՀԱԷԿ-ի վթարի թեմայով հայ-ամերիկյան վարժանք

Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 24-25-ը կազմակերպել էր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իր ավիճակների նախարարության պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նշված է. «Միջոցառումն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ:

Միջոցառման նպատակն էր կատարելագործել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հմտությունները` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտում բնակչության պաշտպանության կազմակերպման գործում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել կառավարման մարմիններին և արձագանքող ուժերին գործնականում իրականացնել արտակարգ իրավիճակներում առաջադրված խնդիրները:

Նախորդ օրը ՀՀ ԱԻՆ նիստերի դահլիճում անցկացվել էր քննարկում` ուսումնավարժությանն ընդգրկված բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ուսումնավարժության ղեկավար՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը բացման խոսքում նշեց, որ Հայաստանը 1993 թվականից հանդիսանում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) լիիրավ անդամ և համագործակցում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման տարբեր բնագավառներում` կատարելով միջազգային կոնվենցիայի բոլոր պահանջները.

- Ուսումնավարժության արդյունքում ձևավորված առաջարկություններն ու մոտեցումներըհաշվի կառնվեն արձագանքման ազգային պլանի վերամշակման ընթացքում: Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ և Եվրոպական միության գործընկերներին՝ այս ուսումնավարժությանըմասնակցելու և օժանդակելու համար,- նշեց ուսումնավարժության ղեկավարը:

ԱՄՆ-ից ժամանած փորձագիտական խմբի ղեկավար Դյուի Ուոնգն իր խոսքում կարևորեց ուսումնավարժության անցկացումը՝ բարձր գնահատելով աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը:

Հրամանաշտաբային ուսումնավարժության մեջ ներգրավված էին 12 նախարարություն և գերատեսչություն, չորս մարզպետարան, 2 քաղաքային և 5 գյուղական համայնք, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն, ինչպես նաև ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի ու ԵՄ ներկայացուցիչներ:

Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ ՀԱԷԿ-ի ռեակտորի հովացման համակարգում առաջացել էր ջրի արտահոսք: Անձնակազմը միջոցներ էր ձեռնարկել խնդիրը չեզոքացնելու համար, սակայն իրավիճակն ավելի էր բարդացել և ժամեր անց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ՀԱԷԿ-ի տեխնոլոգիական պարամետրերը դուրս են եկել անվտանգ շահագործման սահմաններից ու տեղի էր ունեցել նախագծային վթար, պայթյուն և քիչ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր արտանետում մթնոլորտ:

Վարժանքի ընթացքում վթարի արձագանքման աշխատանքներում ընդգրկված պետական մարմինները պարբերաբար զեկույցներ էին ներկայացնում իրենց ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ:

Վարժանքի գործնական հատվածում Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցում հնչել է «Ճառագայթային վտանգ» ազդանշանը, աշակերտներին ու ուսուցչական անձնակազմին բաժանվել են յոդի դեղահաբեր և իրականացվել է տարհանում: Ծավալվել են սանիտարական և հատուկ մշակման կետեր, իրականացվել են բնակչության ճառագայթային պաշտպանության միջոցառումներ:

Բացազատված հատուկ կետեր տեղափոխված աշակերտներն անցնում էին քիմիական և ճառագայթային մշակում և ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Հատուկ մշակում էին անցնում նաև տրանսպորտային միջոցները, որից հետո աշակերտները տեղափոխվում էին ճառագայթային վտանգից զերծ բնակավայրեր:

Տեղում գործնական աշխատանքների ընթացքին հետևում էր հրամանաշտաբային ուսումնավարժության ղեկավար, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը: Իրականացվող գործողություններն ուղիղ կապով առցանց հնարավոր էր հետևել նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման օպերատիվ կենտրոնում: Որպես դիտորդ՝ հանդես էին գալիս ԱՄՆ, Հայաստան-ԵՄ ոլորտային համագործակցության շրջանակներում ժամանած Բելգիայի միջուկային անվտանգության կենտրոնի և Լեհաստանի քիմիական ինստիտուտի ներկայացուցիչները»:

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»