Պենտագոնը հայտնել է կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Մոսուլում 101 խաղաղ բնակչի զոհվելու մասին
ՄիջազգայինԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի` մարտի 17-ին Մոսուլում իրականացրած ավիահարվածի հետևանքով առնվազն 101 խաղաղ բնակիչ է զոհվել:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին ամերիկացի զինվորականների անցկացրած հետաքննության ավարտին հայտարարել է Պենտագոնը: Բացի այդ, նշվում է, որ մի քանի մարդ անհետ կորել են:
Ավելի վաղ Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, ամենայն հավանականությամբ, մեղավոր է մարտի 17-ին Մոսուլում խաղաղ բնակիչների սպանության համար: