Թրամփը Ռուսաստանը թվարկել է ՆԱՏՕ-ին սպառնացող վտանգների թվում
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապագայում Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի ահաբեկչության դեմ պայքարին, միգրացիոն խնդիրներին և Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքներին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին ԱՄՆ ղեկավարը հայտարարել է Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ելույթ ունենալիս:
Նա կրկին կոչ է արել դաշինքի անդամ երկրներին «արդարացի ավանդ» ներդնել` հաշվի առնելով ՀՆԱ-ից պաշտպանությանը հատկացվելիք 2 տոկոսը:
Ելույթի ժամանակ Թրամփը ընդգծել է, որ «Միացյալ նահանգները երբեք չեն դադարեցնի պայքարն ահաբեկչության դեմ»` Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունն անվանելով «վայրի և բարբարոսական հարձակում»: